շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Սևանի նախկին քաղաքապետի պնդումներն առ այն, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններում իրեն աջակցում Է ՔՊ-ն, կեղծ են

Սևանի նախկին քաղաքապետի պնդումներն առ այն, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններում իրեն աջակցում Է ՔՊ-ն, կեղծ են

Սևանի նախկին քաղաքապետ Գևորգ Մալխսայանն առաջիկա ՏԻՄ ընտրությունների նախաշեմին սկսել է կեղծ լուրեր տարածել, թե ինքն է ՔՊ-ի կողմից առաջադրվելու և ինքն է լինելու իշխանության ֆավորիտ թեկնածուն Սևանում:

Մալխասյանն այդպիսով փորձում է ՀՀԿ-ից պոկվել՝ մոռացնել տալ իր անցյալը: Մասնավորապես Մալխասյանն ամենուր հայտարարում է, թե ինքը Սուքիասյանների մտերիմն է և իրեն այս ընտրություններում Սուքիասյաններն են աջակցելու: Սակայն մեր տեղեկություններով պատկերն ամբողջովին այլ է:

Բանն այն է, որ Գևորգ Մալխասյանը նախկինում եղել է Սուքիասյանների աշխատակիցը, բայց հետագայում՝ պատեհապաշտությունից ելնելով դարձել է ՀՀԿ-ական, որից հետո Սուքիասյանները նրան հեռացրել են իրենց շրջապատից և բնականաբար այս ընտրություններում էլ չեն աջակցում նրան։

  • Կիսվել: