երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Սերժ Սարգսյանը չունե՞ր հնարավորություն մի հատ Կարեն Կարապետյանին հարցներ՝ տղա ջան, ինչի՞ ես վրիպել․ Անդրանիկ Քոչարյան

Սերժ Սարգսյանը չունե՞ր հնարավորություն մի հատ Կարեն Կարապետյանին հարցներ՝ տղա ջան, ինչի՞ ես վրիպել․ Անդրանիկ Քոչարյան

2016-ի ապրիլյան գործողությունների մեկնարկի սկզբնական փուլում  դիրքերում զինվորները փամփուշտի ու ուտելիքի պակաս չեն ունեցել, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ապրիլյան իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Սկզբնական փուլը այն մինիմալն է, որը դրված է դիրքում, որ զինվորը ինչ-որ գործողություն հայտարարելու դեպքում պետք է սկսի կիրառել, ասենք՝ բացի արկղը, բացի փամփուշտը և սկսի կիրառել։ Այդ ժամանակահատվածը ինչքա՞ն է տևել։ Այ դրա պատասխանը դուք կգտնեք զեկույցում, որովհետև եկել է մի պահ, երբ որոշ դիրքերում կամ շատ դիրքերում կրակելու հնարավորությունները եղել են սահմանափակ»,- հայտարարեց Քոչարյանը։

Իշխանական պատգամավորն ասաց, որ իրենք զեկույցում նաև բացատրություններ են տալու, թե ինչու է այդպես եղել, որ դիրքերում է ուշացել օգնությունը և դա ինչ հետևանքներ է առաջացրել, ի վերջո կարո՞ղ էին ուշանալ, թե ոչ, բանակի կառավարելիության աստիճանն այդ ժամանակ ինչպիսին է եղել և այլն։

«Ես կարող եմ վստահաբար ձեզ ասել, որ շատ կարևոր հարցերի պատասխաններ դուք գտնելու եք, տեսնելու եք զեկույցում, բայց հիմա ժամանակից շուտ եկեք ինձ մի խոսեցրեք»,- հավելեց Քոչարյանը։

Դիտարկմանը, թե ըստ Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի հայտարարությունը, թե տանկերը դիզվառելիքի փոխարեն ջուր են օգտագործել, եղել է վրիպում, Քոչարյանը արձագանքեց․ «Ի՞նչ եք ասում, 2016-2018 թվականը այդ վրիպումների մասին Սերժ Սարգսյանը չունե՞ր հնարավորություն մի հատ Կարեն Կարապետյանին հարցներ՝ տղա ջան, ինչի ես վրիպել։ վարչապետը վրիպո՞ւմ է։ Ես էլ իրեն հարցրել եմ՝ այդ վրիպումը քաղաքական նպատակ ունեցե՞լ է, թե ոչ, որովհետև այդ վրիպումը շատ թանկ նստեց բանակի վրա»։

  • Կիսվել: