ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սերժ Սարգսյանը Արցախում է․ նա մեկնել է Վիտալի Բալասանյանին օգնելու

Սերժ Սարգսյանը Արցախում է․ նա մեկնել է Վիտալի Բալասանյանին օգնելու

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այս օրերին կրկին Արցախում է։

Ինչպես PrimeNews-ին հայտնեց երրորդ նախագահին մոտ կանգնած աղբյուրը, Սարգսյանի արցախյան այս անգամվա այցի բուն առաքելությունը ԱՀ նախկին Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին նախընտրական փուլում աջակցություն ցուցաբերելն է։

Ինչպես հայտնի է Բալասանյանը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը ԱՀ նախագահական ընտրություններում, և Սարգսյանը հենց այս հարցում մտադիր է աջակցել Բալասանյանին։

Ըստ աղբյուրի, Սարգսյանը այս օրերին ակտիվ հանդիպումներ է ունենում համախոհ քաղաքական շրջանակների ներկայացուցիչների հետ։     

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: