երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Սերժ Սարգսյանն ինձ մոտ մարդ էր ուղարկում տան հարցը լուծելու համար, բայց չէր կարողանում խաբար ուղարկել, որ Ղարաբաղի հարցում սենց բաներ կա. Փաշինյան

Սերժ Սարգսյանն ինձ մոտ մարդ էր ուղարկում տան հարցը լուծելու համար, բայց չէր կարողանում խաբար ուղարկել, որ Ղարաբաղի հարցում սենց բաներ կա. Փաշինյան

«Սերժ Սարգսյանն ինձ մոտ մարդ էր ուղարկում տան հարցը լուծելու համար, բայց չէր կարողանում խաբար ուղարկել, որ Ղարաբաղի հարցում սենց բաներ կա։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ-ի վերաբերյալ բանացային գործընթացին։

Նա նշեց՝ ընդդիմությունն ասում է, թե ինչու իշխանությունն այն ժամանակ չի հանդիպել ԼՂ հարցով բանակցած մարդկանց հետ, խորհրդակցել․

«Հանդիպել ենք: Եվ առաջին տպավորությունը եղել է այն, որ այս մարդկանց թվում է, թե մենք միամիտ ենք: Ինչո՞ւ պետք է բանակցային արդյունքների մասին հանդիպումներով իմանայինք: Սա պետություն չէ՞, ո՞ւր է բանակցությունների ընթացքը՝ արձանագրված ԱԳՆ-ում։

Այդ ո՞նց էր` Սերժ Սարգսյանն ինձ մոտ մարդ էր ուղարկում, ասում՝ տանս հարցը լուծի, չէր կարողանո՞ւմ «խաբար» ուղարկել, որ Ղարաբաղի հարցում նման բան կա: ԼՂ նախագահ Բակո Սահակյանն ամիսներ, տարիներ գալիս էր ինձ հետ էր սուրճ խմում, գնում էր, իր հետ էր սուրճ խմում, թող գրեր, անստորագիր գրեր, թող «խաբար» ուղարկեր: Օսկանյանը, իբր այն ժամանակ պետք է բան ասեր, ասում եմ՝ թող հիմա ասի: Ասում է՝ պետք է ասեր՝ « կամ 5 շրջանը տուր, կամ 7-ը, կամ 4-ը, կամ 3-ը»: Այն ժամանակ ասեիք: Հրապարակային ասեիք, ասեիք՝ «վեր կաց, հողերը հանձնի, ինչո՞ւ չէիք ասում»: Ինչո՞ւ էիք ասում՝ «եկել է հողերը տա»: Ասեիք՝ «հազիվ եկել ես, հազիվ լեգիտիմ ես, տուր հողերը», - ասաց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում

  • Կիսվել: