Սերժ Սարգսյանն առաջիկայում խոսելու է Արցախյան թեմայի մասին
Սերժ Սարգսյանն առաջիկայում խոսելու է, խոսելու է հիմնականում Արցախյան թեմայի վերաբերյալ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:
Նա նաև հայտնեց, որ այսուհետ ՀՀԿ նախագահը մտադիր է ավելի հաճախ հանդես գալ մամուլի ասուլիսներով ու հարցազրույցներով։
«Ես կարծում եմ, որ մեր երեք նախագահները, բոլոր պաշտպանության նախարարները, որոնք իրենց լուման են ներդրել անկախ Հայաստանի և հայկական Արցախի կայացման համար, չեն կարող և չպետք է անմասն մնան այս ազգային պայքարից»,– նշեց Շարմազանովը:


