հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սերժ Սարգսյանն առաջիկայում հրապարակայնորեն կանդրադառնա հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի

Սերժ Սարգսյանն առաջիկայում հրապարակայնորեն կանդրադառնա հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկայում հրապարակայնորեն կրկին կանդրադառնա հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի:

«Լրատվամիջոցներից ստացվող հարցումներին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկայում հրապարակայնորեն կրկին կանդրադառնա մեր հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի»,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեկվա հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կատարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանը, երբ պահանջել է կառավարության և վարչապետի հրաժարականը։

 

  • Կիսվել: