երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Սերժ Սարգսյանի նամակը՝ ուղղված այլ երկրի ղեկավարի, կհրապարակեմ՝ կտեսնեք. Փաշինյան

Սերժ Սարգսյանի նամակը՝ ուղղված այլ երկրի ղեկավարի, կհրապարակեմ՝ կտեսնեք. Փաշինյան

Ես նախկինում էլ եմ ասել, որ կհրապարակեմ բանակցային փաստաթղթերը, բայց դրա տերը միայն մենք չենք: Ենթադրվում է, որ մինչև գարվա վերջ ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի և այդ բարոյական և քաղաքական արգելքը կվերանա, ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն, այդ սուբյեկտը չի լինի, և մենք ազատ կլինենք այդ թղթերը հրապարակել: Իսկ Սերժ Սարգսյանի նամակը՝ ուղղված այլ երկրի ղեկավարի, ես խնդրել եմ գաղտանզերծման գործընթաց լինի, կհրապարակեմ, կտեսնեք»,- նշել է նա:

«Կարևորն այն է, որ կարողացանք կորզել խոստում՝ բանակցային փաստաթղթերը հրապարակելու»,-իր գործով դատական նիստից առաջ ասել էր Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ բանակցային գործընթացի փաստաթղթերը շուտով կհրապարակի:

  • Կիսվել: