շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Սերգեյ Կոպիրկինը դեռ Մոսկվայում է՝ հայտնել է Զախարովան

Սերգեյ Կոպիրկինը դեռ Մոսկվայում է՝ հայտնել է Զախարովան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ТАСС-ին հայտնել է, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ներկայումս գտնվում է Մոսկվայում՝ խորհրդակցություններ անցկացնելու համար։

 

Կոպիրկինը նախկինում կանչվել էր Ռուսաստանի մայրաքաղաք՝ ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի վերաբերյալ խորհրդակցությունների համար։

«Նա Մոսկվայում է, խորհրդակցություններ է անցկացնում», - ասել է Զախարովան՝ պատասխանելով այս հարցի վերաբերյալ հարցին։

Հիշեցնենք, որ Կոպիրկինը Մոսկվա է կանչվել մայիսի 30-ին։

  • Կիսվել: