հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Սերգեյ Բագրատյանը Բելգրադում կմասնակցի ՍԾՏՀ ԽՎ հանձնաժողովի նիստին

Սերգեյ Բագրատյանը Բելգրադում կմասնակցի ՍԾՏՀ ԽՎ հանձնաժողովի նիստին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կգործուղվի Բելգրադ (Սերբիայի Հանրապետություն):
 
Այս մասին նշվում է ԱԺ նախագահի սեպտեմբերի 19-ի կարգադրության մեջ:
 
Պատգամավորը Բելգրադ կգործուղվի հոկտեմբերի 13-15-ը՝ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) տնտեսական և զարգացման քաղաքականության հանձնաժողովի 65-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար:

  • Կիսվել: