Սեդրակ Թևոնյանը նշանակվեց Արարատի մարզպետ
Սեդրակ Թևոնյանը նշանակվեց Արարատի մարզպետ:
Թևոնյանն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր էր: 2022 թվականի հունվարի 4-ին նա մանդատը վայր էր դրել:
Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Ռազմիկ Թևոնյանն ազատվել էր Արարատի մարզպետի պաշտոնից:
«Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում վստահության համար և համոզված եմ համատեղ մեր աշխատանքի շնորհիվ արդարացնելու ենք մեր ժողովրդի բոլոր հույսերը»,-ասաց Թևոնյանը: