երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Պայքարում ենք քրեшկшն ենթամշակույթի տարրերի դեմ. ԳՇ պետը՝ բանակում ինքնшսպшնությունների մասին

Պայքարում ենք քրեшկшն ենթամշակույթի տարրերի դեմ. ԳՇ պետը՝ բանակում ինքնшսպшնությունների մասին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը վստահեցնում է՝ բանակում ինքնասպանությունների դեպքերը նվազել են։

«Բանակում կանխարգելիչ աշխատանքներ, միանշանակ, տարվում են․ յուրաքանչյուր զինվորի հետ անհատական զրույց, նրա խնդիրներն ուսումնասիրել, հրամանատարներին խնդիրներ առաջադրել։ Զինված ուժերում զարգացնում ենք հոգեբանների ինստիտուտը, բայց ցավոք այդպիսի դեպքեր լինում են»,-ասաց Ասրյանը։

Նա նշեց, թե յուրաքանչյուր զինվորի մահվան դեպք ցավալի է, կապ չունի՝ սպա է, ենթասպա, պայմանագրային, ժամկետային, շարքային։

«Մեծ կոլեկտիվ, նաև հասարակությունից փորձեր՝ քրեական ենթամշակույթի տարրերի ներթափանցում բանակ... մենք այս ուղղությամբ շատ լուրջ աշխատանք ենք տանում։ Այս տարի Պաշտպանության նախարարի կողմից սահմանվել է քրեական ենթամշակույթի տարրերի դեմ պայքարի տարի։ Բայց ցավոք, կան զինծառայողներ, ովքեր կրում են և փորձում են այդ փողոցային բարքերը բանակում տարածել»,-ասաց Էդվարդ Ասրյանը։

  • Կիսվել: