ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սարգսյանի հետ հանդիպումն ինչ-որ չափով հանգեցրեց նոր բացահայտումների. Անդրանիկ Քոչարյան

Սարգսյանի հետ հանդիպումն ինչ-որ չափով հանգեցրեց նոր բացահայտումների. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցութայմբ նիստից հետո ասաց, որ Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցերին այնքանով, ինչքանով ինքը տիրապետում է, բայց կան բաներ, որոնք, օրինակ, ինքը չի հիշում, կամ իրեն զեկուցած չլինեն:

Քոչարյանի խոսքով՝ Սարգսյանի մասնակցությամբ նիստը ինչ-որ չափով բացահայտումների հանգեցրեց. նա բավականին պատրաստված էր ներկայացել:

«Հիմա մեզ հետաքրքիր է՝ չե՞ն զեկուցել, թե՞ չի հիշում: Կգա մի օր, որ այս ձայնագրությունները, որ հարստացնում են Ապրիլյան դեպքերի ուսումնասիրությունը այնքան ամբողջական կլինի, և մեր հանրությանը հասանելի կլինի, որ մենք, վերջին հաշվով, կհասկանանք մեր թերությունները, դրանց հետևանքները, դրանց վերացման հետևանքները, որ զինված են լինելու մեր ԶՈւ-ի կարողությունների ավելացմանը, հզորացմանը, որ այլևս չկրկնվեն այն  իրողությունները, որ մեր ժողովուրդը տեսավ 2016թ.-ի ապրիլի 2-ին»,-նշեց Քոչարյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանի պատասխանները բավարարե՞լ են հանձնաժողովի անդամներին, Քոչարյանն ասաց. «Նախ՝ Սերժ Սարգսյանը, որ ասում էր՝ ճիշտ էր մասնակցելը, և լավ կլինի, որ մնացած բոլորը, ովքեր ցանկություն չէին տեսնում, որ Սերժ Սարգսյանը և բոլոր պատասխանատուները օր առաջ հայտնվեին հանձնաժողովում, գային և  պատասխանեին մեր հարցերին, հիմա իրենք էլ պետք է գիտակցեն, որ հանձնաժողովը, այնուամենայնիվ, իր կատարած աշխատանքների ընթացքում արդեն կասկած չի թողնում, որ ոչ միայն աշխատել է, այլև պայմաններ է ստեղծում, որ հնարավորինս հավաքի տեղեկատվությունը բոլոր պաշտոնյաներից»:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե արդյոք ծա՞նր էր խոսակցությունը: Քոչարյանը նշեց, որ Սարգսյանը տասը տարի եղել է հանրապետության նախագահ, դրանից առաջ՝ ուժային կառույցների ղեկավար, տիրապետում է այն ամենին, ինչն իրենց հետաքրքրել է: Նա ասաց. «Հիմա ինչքանո՞վ էր անկեղծ, պարզ կլինի, երբ մեր ձեռքի տակ եղած փաստացի նյութը կհամընկնի Սարգսյանի տրամադրած տեղեկատվությանը»:

Քոչարյանը, պատասխանելով հարցին, թե հանդիպումը նոր բացահայտումների հանգեցրե՞ց, թե՞ ոչ, ասաց՝ ինչ-որ չափով՝ այո: Նա հավելեց, որ Սերժ Սարգսյանը բավականին պատրաստված է ներկայացել: Նա նշեց. «Մինչև աշխատանքի սկսելը՝ ինքը նաև ներածական խոսքով հանդես եկավ, որը կկցվի մեր եզրակացությանը»:

  • Կիսվել: