շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Սարգիս Խանդանյանն ու Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնումը

Սարգիս Խանդանյանն ու Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնումը

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 18-ին հանդիպել է Լատվիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղարի տեղակալ Անջեյս Վիլումսոնսի հետ:

Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդիտե Մեդնեն (նստավայրը` Թբիլիսի):

ԱԺ-ից  հայտնում են, որ ողջունելով հյուրերին` Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ վերջին տարիներին ակտիվացել է երկու երկրների միջխորհրդարանական համագործակցությունը, ինչին նպաստում են երկկողմ բարձրաստիճան փոխայցերը: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է Լատվիայի հետ փոխգործակցությունը նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձեւաչափում:

Հանդիպման ընթացքում Սարգիս Խանդանյանը հյուրերին ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, անդրադարձել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, խոսել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել առեւտրատնտեսական ու զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: