կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
 Իրենց փոքրիկ ուղեղով կարողացան ճիշտ գնահատել պահը և արեցին ճիշտ ընտրություն. Սամվել Կարապետյանը քվեարկում է (Ուղիղ)

Իրենց փոքրիկ ուղեղով կարողացան ճիշտ գնահատել պահը և արեցին ճիշտ ընտրություն. Սամվել Կարապետյանը քվեարկում է (Ուղիղ)

Դա հերթական անշնորհքությունն էր, որ արեցին մեր դաշինքի նկատմամբ: Այս մասին ընտրատեղամասի բակում, լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով դաշինքի՝  ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության պահանջին: 

«Բայց ես ուրախ եմ, որ նույնիսկ իրենց փոքրիկ ուղեղով կարողացան ճիշտ գնահատել պահը և արեցին ճիշտ ընտրություն»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ հայտնել էինք՝ «Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ հայց էր ներկայացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով։ 

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԿԸՀ-ն որոշում է կայացրել մերժել «Հանրապետություն» կուսակցության դիմումը, թողնելով «Ուժեղ Հայաստան»-ին ընտրապայքարի մեջ: 

  • Կիսվել: