Սամվել Կարապետյանին ես եմ խնդրել, որպեսզի ռուսական մեկ այլ ընկերությունից ձեռք բերի ՀԷՑ-ը, որովհետև այն շատ վատ վիճակում էր. Սարգսյան
Սամվել Կարապետյանին ես եմ խնդրել, որպեսզի ռուսական մեկ այլ ընկերությունից ձեռք բերի ՀԷՑ-ը, որովհետև այն շատ վատ վիճակում էր։ Այս մասին այսօր դատական նիստից հետո դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
՛՛Պետք էր մարդ, որ սրտացավ վերաբերվեր, ոչ թե շահույթ հետապնդեր, այլ ներդրումներ աներ գոնե սկզբնական շրջանում՝ առանց երկար ժամանակ շահույթ հետապնդելու, ինչը գոնե 2018թ.–ը Սամվել Կարապետյանը կատարել է։ Կարծում եմ՝ դրանից հետո էլ շարունակել է: ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից խլելը ունի նաև նախընտրական նշանակություն՛՛,-նշեց նա՝ հավելելով, որ միանշանակ սատարում է Սամվել Կարապետյանին:
Սամվել Կարապետյանի ՛՛Մեր ձևով՛՛ շարժման հետ համագործակցության մասին հարցին էլ Սերժ Սարգսյանը պատասխանեց. ՛՛Ցանկացած ընդդիմադիր ուժի հետ գործակցության եզրեր տեսնում ենք, եթե այդ գործակցության մեթոդները մեզ համար ընդունելի են՛՛:
Անդրադառնալով այն հարցին, որ Սամվել Կարապետյանը 2018 թվականին կարծես ներկայիս իշխանությունների կողքին էր կանգնած՝ Սերժ Սարգսյանն ասաց․ ՛՛Ես սատարում եմ Սամվել Կարապետյանին, ես չունեմ այդպիսի տեղեկություն, որ 2018 թվականին Սամվել Կարապետյանն աջակցում էր իշխանություններին՛՛:


