Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվեց. նա Ամանորը տանը կնշի
Սամվել Կարապետյանը Ամանորը կնշի տանը: Նրա խափանման միջոցը փոխվելէ տնային կալանքով ու գրավով: Այդ մասին հայտնել է պաշտպանական խմբի անդամ Արմեն Ֆերոյանը:
Փաստաբան Արամ Վարդևանյանն էլ սոցցանցի իր էջում նշել է. ՛՛2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը ապօրինի կալանավորված է:
2025 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ կալանքն առանց որևէ հիմքի երկարաձգվել էր երկու ամսով:
Օրերս հերթական միջնորդությունը մեր թիմի կողմից ներկայացվել էր Դատարան՝ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի մեխանիզմով:
Դրանից ելնելով այսօր դատական նիստ էր հրավիրվել, որը ըստ այդ մեխանիզմի տարբերվում էր նախորդող դատական նիստերից և չէր ենթադրելու երկար տևողություն:
Քննության առնելով մեր միջնորդությունը Դատարանը որոշեց այն բավարարել մասնակի` կիրառելով Սամվել Կարապետյանի նկատմամբ կրկին ինտենսիվ խափանման միջոց տնային կալանք և գրավ՛՛:


