ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Սամսոնյանի և Սաղաթելյանի կողմնակիցները բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի մոտ

Սամսոնյանի և Սաղաթելյանի կողմնակիցները բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի մոտ

«Իմնեմնիմի» հաղորդաշարի հիմնադիրներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կողմնակիցները բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի մոտ։

Բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանը, ասել է. «Նրանց կալանավորել են ու կալանքն էլ երկարաձգել են հաղորդման ընթացքում «հետույք» բառն արտասանելու համար։ Պարոն դեսպան, սա արդյոք նորմա՞լ է ժողովրդավարական ուղով ընթացող պետության կամ ԵՄ-ի համար, որը մշտապես բարձրաձայնել է ՀՀ-ում մարդու իրավունքների, խոսքի ազատության հարցը»,

Ակցիայի մասնակիցները նամակ են փոխանցել ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին։

«Դեսպանից պահանջում ենք արձագանքել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ կատարվողին։ Ունենք ակնկալիք, որ ՀՀ իշխանությունների հետ կխոսեն, որպեսզի Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը անհապաղ ազատ արձակվեն»,-պարզաբանել են ակցիայի կազմակերպիչները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են, նրանց դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել: Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։

  • Կիսվել: