հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
«Սահմանի բացումը կարող է վերջնականապես ոչնչացնել գյուղատնտեսությունը»․ Ագնեսա Խամոյանի հետ Պապոյանը համակարծիք չէր

«Սահմանի բացումը կարող է վերջնականապես ոչնչացնել գյուղատնտեսությունը»․ Ագնեսա Խամոյանի հետ Պապոյանը համակարծիք չէր

«Մենք անգամ գյուղատնտեսության նախարարություն չունենք։ Ձեր իշխանությունների օրոք այն փակվել է։ Կարո՞ղ եք Արմավիրում վարունգ, լոլիկ աճեցնող կամ ջերմոց ունեցող գյուղատնտեսին բացատրել, թե սահմանների բացումից հետո ինչ է սպասվում իրեն։ Մեր գյուղատնտեսությունն առանց այն էլ ծանր վիճակում է և այդպիսի քայլի արդյունքում վերջնականապես կվերջանա»,- այսօրվա ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրաման հարցերի մշտական հանաձնաժողովի նիստի ժամանակ ասաց  Խամոյանը։

Ի պատասխան՝ Գևորգ Պապոյանը վստահեցրեց, որ քաղաքացիները չպետք է մտահոգվեն, որովհետև կան բավարար գործիքներ և ֆինանսական մեխանիզմներ, որպեսզի որևէ բացասական ազդեցություն չլինի գյուղատնտեսության վրա։ 

 «Գյուղատնտեսության նախարարություն  կա-չկա դա ընդամենը բառախաղ է։ Կան փոխնախարարներ, կան համապատասխան ծրագրեր, որոնք նույն ծավալով իրականացվում են։ Օրինակ՝ այսօր Շիրակի մարզի Ազատան գյուղում կարտոֆիլը դաշտից մթերվում է 150 դրամով։ Խաղողը նույնպես նույն գնով է մթերվում։

Մեր քաղաքացիները չպետք է մտահոգվեն, որովհետև մենք ունենք բավարար գործիքներ և ֆինանսական մեխանիզմներ, որպեսզի որևէ բացասական ազդեցություն չլինի»,- նշեց Պապոյանը։

 
 

  • Կիսվել: