Սահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան
Սահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն: Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Փաշինյանը։
«Այս պահին, սահմանազատման դետալների հետ կապված, չկա ոչ մի պայմանավորվածություն․ դրանց թիվը զրո է։ Սահմանազատում պետք է տեղի ունենա, որի արդյունքով պարզ կլինի՝ հանրաքվե անհրաժե՞շտ է, թե՞ ոչ:
Այսինքն, երկրները սահմանազատում անեն՝ ստորագրելով փաստաթուղթ, քանի որ կանոնակարգով նախատեսված է, որ սահմանազատումները ամփոփվում են պետական սահմանի մասին միջպետական պայմանագրով։ Ես ասել եմ կա անկլավների պրոբլեմ, որը պետք է հասկանանք ոնց ենք լուծում: Դրա տարբերակները կան, մամուլում, փորձագիտական շրջանակներում բոլոր հնարավոր տարբերակները քննարկված են»,- նշել է նա։



