ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել. Նիկոլ Փաշինյան

Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել. Նիկոլ Փաշինյան

Ես կարծում եմ, որ Սահմանադրության փոփոխության հարցը փորձել կապել, բերել բանակցությունների սեղան, դա խաղաղության բանակցությունների տորպեդահարում է: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ալիեւի հայտարարությանը, թե եթե Հայաստանն իր Սահմանադրությունը չփոխի, խաղաղության պայմանագիր չի լինի»:

«Ես չեմ բացառում, որ այդտեղ կան նաեւ որոշակի միտումներ միջամտություններ իրականացնելու Հայաստանի ներքին գործերին եւ նաեւ որոշակի դեզինֆորմացիայի վրա հիմնված պրոցեսներ հարուցելու Հայաստանում:

Մենք Սահմանադրության փոփոխության մասին խոսել ենք դեռեւս 2018-ին, 2019-ին, եւ մեր օրակարգը կապված է բացառապես ժողովրդավարական բարեփոխումների հետ: Մենք ասել ենք, որ Սահմանադրության փոփոխությունը բանակցության հետ կապ ունենալ չի կարող, դա բացառապես մեր ներքին հարցն է»,-ասաց նա:

  • Կիսվել: