կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Սաֆարովին կոչում տալուն արձագանքելու փոխարեն Փաշինյանը գնում է Ռուսաստան և այնտեղից Ալիևին գովեստի և շնորհակալության խոսքեր է ձոնում. Թաթոյան

Սաֆարովին կոչում տալուն արձագանքելու փոխարեն Փաշինյանը գնում է Ռուսաստան և այնտեղից Ալիևին գովեստի և շնորհակալության խոսքեր է ձոնում. Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել և գրել.

«Ռամիլ Սաֆարովին` նոր կոչում, իսկ մեզ` 2 կանիստր բենզին ու Նիկոլ Փաշինյանի շնորհակալությունը Ադրբեջանի նախագահին. ինչպիսի՞ն պետք է լինեն իրական խաղաղությունն ու երկրի իրական ղեկավարը»։

Թաթոյանն անդրադարձավ Սաֆարովի մասով ՀՀ իշխանությունների պահվածքին. «10 օր  է ՀՀ կառավարությունից ոչ մի արձագանք, ոչ մի բողոք։ Այն վիրավորանք է մեր պետության և հայ ժողովրդի նկատմամբ, Իսկ Նիկոլ Փաշինյանը գնում է Ռուսաստան և այնտեղից Իլհամ Ալիևին գովեստի և  շնորհակալության խոսքեր է ձոնում, նրա համար, որ տվելէ երկու կանիստր բենզին և մի քանի պարկ կասկածելի ցորեն»։

 Թաթոյանը հռետորական հարց հնչեցրեց, թե ինչու է նա առհամարում մեր նահատակներին և նրանց ընտանիքներին, անգամ չի համարձակվում նրանց անունից հարց բարձրացնել և պաշտպանել նրանց իրավունքները, և արդյոք սա է այն խաղաղությունը, որ հայտարարում է թե բերել է մեր ժողովրդին։

Անդրադառնալով հարցին, թե ինչ պետք է անի իրական առաջնորդը՝ Թաթոյանն ասաց. «Իրական ղեկավարն այնպես պետք է անի, որ իր երկրի քաղաքացուն որևէ մեկը չհամարձակվի վնաս տալ, իսկ վնաս տալու դեպքում էլ հստակ իմանա, որ աշխարհի որ ծայրում էլ լինի՝ նրա հետևից գալու է արդարադատությունն ու պատիժը»։

  • Կիսվել: