երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Սա պատմական քայլ է. Անահիտ Ավանեսյանը՝ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մասին

Սա պատմական քայլ է. Անահիտ Ավանեսյանը՝ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մասին

«Մեր խմբակցության և Կառավարության քաղաքական հանձնառությունն է ունենալ քաղաքակիրթ առողջապահական համակարգ, որը կխրախուսի առողջության պահպանումը, կանխարգելումը, վաղ հայտնաբերումը և մարդուն կտա կանխատեսելիություն և ֆինանսական բեռի թեթևացում»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենսդրական նախագծին՝ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ավանեսյանի խոսքով՝ սա պատմական քայլ է. «Մենք պետք է այնպես անենք, որ մեր քաղաքացիները գոհ մնան մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններից»:

  • Կիսվել: