հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սա հարձակում է միջազգայնորեն ճանաչված հայկական բնակավայրերի վրա․ ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիր

Սա հարձակում է միջազգայնորեն ճանաչված հայկական բնակավայրերի վրա․ ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիր

ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիրն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական խաղաղ բնակավայրերի հրետակոծմանը՝ շեշտելով, որ Ադրբեջանը հրետակոծում է միջազգայնորեն ճանաչված հայկական քաղաքները։

«Վրդովված եմ Ադրբեջանի կողմից հայկական խաղաղ քաղաքների ուղղությամբ զանգվածային հրետանային կրակ բացելու հաղորդագրություններով։ Որպեսզի պարզ լինի՝ դրանք միջազգայնորեն ճանաչված հայկական քաղաքներ են, ոչ թե վիճելի տարաքներ։ Անբարեխիղճ է, որ ԱՄՆ-ն շարունակում է ռազմական աջակցություն տրամադրել Ադրբեջանին»,- հայտարարել է Սփիրը։

Նշենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի հետևանքով սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ «ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով»,- հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

  • Կիսվել: