Սա ֆրանսիական երկարամյա նախաձեռնության գագաթնակետն է․ Կոլոնա
Ուրախ եմ լսել լավ լուրը. Հայաստանը կկարողանա հասանելի դառնալ Խաղաղության եվրոպական հիմնադրամին: Այս մասին սոցցանցերում գրել է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Կատրին Կոլոնան։
«Սա ֆրանսիական երկարամյա նախաձեռնության գագաթնակետն է, իմ շնորհավորանքները Սեժուրնիեին (Ֆրանսիայի արտգործնախարար - խմբ.): Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին»,- գրել է Կոլոնան։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ խորհուրդը որոշել էր Հայաստանին 10 մլն եվրո տրամադրել Խաղաղության եվրոպական հիմնադրամից։