ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռուստամյանն ու Սաղաթելյանը Կոպիրկինի հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցեր

Ռուստամյանն ու Սաղաթելյանը Կոպիրկինի հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցեր

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր հանդիպել են Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, տեղեկացնում են ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակից:

Կարևորվել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, արցախահայության անվտանգության երաշխավորումը, Արցախի և Հայաստանի միջև անխափան և լիարժեք կապի ապահովումը և այս համատեքստում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը:

Մտքեր են փոխանակվել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ:

 

  • Կիսվել: