Ռուստամ Բադասյանը՝ կորոնավիրուսով վարակված դատապարտյալների թվի և տեսակցության մասին
Ընդամենը մի դատապարտյալ ունենք, ում մոտ արձանագրվել է կորոնավիրուսի դեպք, և նա մեկուսացված է դատապարտյալների հիվանդանոցում, որտեղ հենց միանգամից մեր կողմից առանձնացվել էր այդ նպատակով, որ եթե դատապարտյալների շրջանում ունենանք ոչ ծանր դեպքեր, մեկուսացվեն այդտեղ: Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Նրա խոսքով՝ բոլոր քրեակատարողական հիմնարկներում մշտապես իրականացվում են ախտահանման աշխատանքներ, նաև համագործակցում են ԱՆ-ի և միջազգային գործընկերների հետ՝ պաշտպանիչ միջոցների ձեռքբերման մասով:
«Վերջին փոփոխություններից մեկով թույլ տրվեց, որ ամսվա մեջ մեկ անգամ հանձնուք հնարավոր լինի փոխանցել դատապարտյալին: Այս բոլոր միջոցառումների արդյունքում ընդամենը մի դատապարտյալ ունենք, ում մոտ արձանագրվել է կորոնավիրուսի դեպք, և նա մեկուսացված է դատապարտյալների հիվանդանոցում, որտեղ հենց միանգամից մեր կողմից առանձնացվել էր այդ նպատակով, որ եթե դատապարտյալների շրջանում ունենանք ոչ ծանր դեպքեր, մեկուսացվեն այդտեղ: Նույն ՔԿՀ-ներում ռապիդ թեստեր են արվել, և պարզվել է, որ վարակի որևէ տարածում չի եղել»,- նշեց Բադասյանը:
Տեսակցությունների մասով՝ նախարարը նշեց, որ էլեկտրոնային հնարավորություններ բոլոր քրեակատարողական հիմնարկներում կան, և դրանցից դատապարտյալները օգտվում են: Բացառություն են միայն փաստաբանները, որոնք կարող են հանդիպել դատապարտյալներին:


