շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Ռուսերեն ասեմ, որ հասկանան՝ «чья бы корова мычала, их корова бы молчала». Ալեն Սիմոնյանը՝ Ռուսաստանի՝ ԱԳՆ-ին

Ռուսերեն ասեմ, որ հասկանան՝ «чья бы корова мычала, их корова бы молчала». Ալեն Սիմոնյանը՝ Ռուսաստանի՝ ԱԳՆ-ին

Թող իրենք մի հատ իրենց պարտավորությունները վերջին 2-3 տարվա ընթացքում. Ռուսերեն ասեմ, որ հասկանան՝ «чья бы корова мычала, их корова бы молчала»: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանը պարտավոր է կատարել իր ֆինանսական պարտավորությունները ՀԱՊԿ-ի նկատմամբ:

 

«Ով-ով խոսա, իրենք թող սուս մնան: ՀԱՊԿ պարտավորություն, լո՞ւրջ: Իրենք մեզնից դեռ պարտավորությո՞ւն են ուզում: Ընդդիմությանը հարցրեք, թե քանի տեղում են ադրբեջանցիները ներխուժել Հայաստանի տարածք, որը  նաեւ ՀԱՊԿ-ի տարածք է: Իրենք իրենց պարտավորությունները դորդուբեշ արեցին, մնացել է մեր պարտավորությունը, որ փողը չենք տվե՞լ: Ինչի՞ համար, որ երբ սեպտեմբերին Ադրբեջանը 15 տեղից հարձակվել էր ԼՂ-ի վրա, Ռուսաստանի ԱԳՆ կոչ էր անում Հայաստանին եւ Ադրբեջանին պահպանել խաղաղությունը: Այն դեպքում, որ Հայաստանը ոչինչ չէր անում, եւ ընդդիմությունն էլ մեզ դրա համար մեղադրում էր»,-ասաց ԱԺ նախագահը:

  • Կիսվել: