երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
Ռուսաստանը պատրաստ է կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի հետ ֆիտոսանիտարական հսկողության շուրջ. Օվերչուկ

Ռուսաստանը պատրաստ է կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի հետ ֆիտոսանիտարական հսկողության շուրջ. Օվերչուկ

Ռուսաստանը պատրաստ է կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի հետ ֆիտոսանիտարական հսկողության շուրջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Յունաշև Live» Telegram-ալիքին տված մեկնաբանությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Բանն այն չէ՝ Հայաստանում ուշքի կգան, թե ուշքի չեն գա, այլ պետք է կատարվեն ֆիտոսանիտարական հսկողության պահանջները։ Եվ, բնականաբար, մենք պատրաստ ենք նման կառուցողական երկխոսության։ Բայց, ցավոք, տեսնում ենք, որ հայկական կողմից կան որոշակի խնդիրներ, և, համապատասխանաբար, նման երկխոսություն վարվում է», - ասել է նա։

«Բանն այն չէ, որ անորակ են, բայց այնտեղ կան վնասատուներ, այնտեղ կան հիվանդություններ», - հստակեցրել է փոխվարչապետը։

 

  • Կիսվել: