Ռուսաստանը կողմնակից է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մշակեն խաղաղության պայմանագիր. Գալուզին
Ռուսաստանը կողմնակից է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մշակեն խաղաղության պայմանագիր, որը կնշանակի հարաբերությունների կայուն երկարաժամկետ կարգավորում և «ական» չի դնի ապագա սերունդների համար։
Ինչպես հաղորդում է Report-ը, այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով՝ Մոսկվան դեմ է Արեւմուտքի առաջարկած հապճեպ փաստաթղթերին։
«Մենք կողմ ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերը, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը դաշնակցային հարաբերություններ ունեն մեզ հետ, խաղաղության պայմանագիր մշակեն, որը ճանապարհ կբացի և կնշանակի հարաբերությունների կայուն երկարաժամկետ կարգավորում և «ական» չի դնի ապագա սերունդների համար։
Նման հապճեպ, չմտածված և չստուգված որոշումները չեն կարող հանգեցնել երկարաժամկետ կայուն խաղաղության, այլ ընդհակառակը, կարող են ապագայի համար ցանել առճակատման որոշակի սերմեր, ինչը, իհարկե, մենք ծայրահեղ անցանկալի ենք համարում Հայաստանի և Ադրբեջանի, Հարավային Կովկասի և Ռուսաստանի համար»,- նշել է Մ. Գալուզինը։
Փոխնախարարը նաև կոչ է արել հայկական կողմին շարունակել աշխատանքները տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։
«Ցավոք, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի աշխատանքը՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և տնտեսական կապերը վերականգնելու համար, այժմ ընդհատվել և սառեցվել է, այսպես ասած, սառեցվել է»,-ընդգծել է նա։