Ռուսաստանը խնդրում է Հայաստանին հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ում կամ ԵԱՏՄ-ում իր ապագայի վերաբերյալ. Պուտին
Ռուսաստանը խնդրում է Հայաստանին հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ում կամ ԵԱՏՄ-ում իր ապագայի վերաբերյալ: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ռուսաստանը պնդում էր, որ Հայաստանի խնդրանքով նրան միացնեն ԵԱՏՄ-ին։ Նկատի ունեմ, որ տնտեսության վիճակի մի շարք չափանիշներով, դե, Հայաստանն այնքան էլ չէր տեղավորվում ընդհանուր համատեքստում, բայց հիմա նրանք որոշել են, որ պետք է այլ ուղղությամբ մտածեն։
Մենք դեմ չենք, խնդրե՛մ։ Միայն կխնդրեինք հնարավորինս արագ կողմնորոշվել և աշխատել բաց խաղաթղթերով
Անկախ նրանից, թե Հայաստանը ո՛ր ուղին կընտրի, Ռուսաստանը կպահպանի այդ երկրի հետ հարաբերությունները։ ԵՄ-ին անդամակցության մասին Հայաստանում օրենքի ընդունումը մտահոգություններ է առաջացրել Ռուսաստանում»,-նշել է նա։



