երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսաստանը չի դադարեցնում կապերը Երևանի հետ. Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը. Պեսկով

Ռուսաստանը չի դադարեցնում կապերը Երևանի հետ. Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը. Պեսկով

Ռուսաստանը չի դադարեցնում կապերը Երևանի հետ, երկխոսությունը կշարունակվի, Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ղրղզստանում ԱՊՀ գագաթնաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունը։

«Նա (Փաշինյանը) դրա համար ունի իր պատճառները, և մենք հարգում ենք դա։ Սա չի նշանակում, որ մենք դադարեցնում ենք մեր շփումները։ Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը, Հայաստանը եղել է և կլինի մեր դաշնակիցը, մեր հարևանը, մի երկիր, որի հետ մեզ միավորում է ընդհանուր պատմությունը և ընդհանուր ապագան։ Գոնե ​​միայն այն պատճառով, որ այստեղ դեռ ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում։ Եվ կարևոր է, որ սա բոլորը հիշեն»,- ասել է Պեսկովը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: