երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ռուսաստանն ու Հայաստանը մնում են դաշնակիցներ․ Զախարովա

Ռուսաստանն ու Հայաստանը մնում են դաշնակիցներ․ Զախարովա

Ռուսաստանն ու Հայաստանը մնում են դաշնակիցներ, Մոսկվան ակնկալում է, որ Երեւանը դա հաշվի կառնի ընթացիկ աշխարհաքաղաքական իրավիճակում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան ընդգծել է, որ հայ ժողովրդի շահերն անբաժան են Ռուսաստանի հետ բարիդրացիական կապերից:

"Ակնկալում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը դա հաշվի կառնի եւ ներկայիս աշխարհաքաղաքական վերափոխումների ֆոնին ճիշտ ընտրություն կկատարի", — նշել Է դիվանագետը ճեպազրույցի ժամանակ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: