երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ռուսաստանն իրավիճակի բացասական զարգացման դեպքում պատրաստ է գործի դնել 102-րդ ռազմակայանը. Կոնովալով

Ռուսաստանն իրավիճակի բացասական զարգացման դեպքում պատրաստ է գործի դնել 102-րդ ռազմակայանը. Կոնովալով

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր այցելել է Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայան, որի ղեկավար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը զեկուցել է, որ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի ներուժը զենքի և ռազմական տեխնիկայի արդիականացված մոդելներով վերազինումից հետո մոտ երկու անգամ կավելանա, տեղեկացնում է Ռուսարմինֆո-ն:

Ըստ ռազմական փորձագետ Իվան Կոնովալովի՝ 102-րդ ռազմակայանի ներուժի ընդլայնումը ցույց է տալիս Հայաստանի և Ռուսաստանի միջև ամուր փոխհարաբերությունները:

Փորձագետը նշել է, որ ռազմակայանի ներուժի ընդլայնումն անհրաժեշտ է այն բանի համար, որ որոշ արտաքին ուժեր պատշաճ գնահատեն այդ իրողությունը, «որպեսզի հասկանալի լինի, որ Ռուսաստանը իրավիճակի բացասական զարգացման դեպքում պատրաստ է գործի դնել այդ ռազմակայանը՝ որպես հայկական պետականության և Ռուսաստանի ու Հայաստանի միջև փոխհարաբերությունների պաշտպանման հիմք»:

  • Կիսվել: