չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ռուսաստանից քաղտեխնոլոգների, բլոգերների բավականին ներկայացուցչական խումբ է ժամանել Երևան. Առաքելություն ունեն․ «Փաստ»

Ռուսաստանից քաղտեխնոլոգների, բլոգերների բավականին ներկայացուցչական խումբ է ժամանել Երևան. Առաքելություն ունեն․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, հանգստյան օրերին Ռուսաստանից քաղտեխնոլոգների, բլոգերների բավականին ներկայացուցչական խումբ է ժամանել Երևան։ Մեր ունեցած տեղեկություններով, նրանք Հայաստանի տեղեկատվական ոլորտում կոնկրետ առաքելություն ունեն իրականացնելու, ընդ որում՝ ոչ կարճաժամկետ։

Ըստ մեր աղբյուրների, ՌԴ-ից ժամանած հատուկ մասնագետները, որոնք բարձր մակարդակի պրոֆեսիոնալներ են, պատրաստվում են առաջիկայում լուրջ ներգրավվածություն ունենալ հայաստանյան տեղեկատվական դաշտում մոնիթորինգի ու թրեյնինգների առումով։ Մեր ունեցած տեղեկություններով, նրանք պատրաստվում են հանդիպումներ ունենալ հիմնականում ընդդիմադիր բլոկի ներկայացուցիչների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: