չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ռուսաստանի հայերի միությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ է անում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների շուտափույթ դուրսբերման անհրաժեշտության մասին համատեղ հայտարարություն ընդունել

Ռուսաստանի հայերի միությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ է անում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների շուտափույթ դուրսբերման անհրաժեշտության մասին համատեղ հայտարարություն ընդունել

Ռուսաստանի հայերի միությունը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբին «համատեղ հայտարարություն ընդունել Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների շուտափույթ դուրսբերման անհրաժեշտության մասին և համապատասխան քայլեր ձեռնարկել վերոհիշյալ հայտարարությունը կյանքի կոչելու, հետագայում Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողությունների կանխման միջոցներ մշակելու համար»: Այս մասին ասված ՌՀՄ-ի հայտարարությունում։

Ռուսաստանի հայերի միության ղեկավարությունը կարծում է, որ Ադրբեջանը միտումնավոր է սրում իրավիճակը՝ ստեղծելով լարվածության օջախ, որը սրում է իրավիճակն ու սպառնում ոչնչացնել անցյալ տարվա նոյեմբերից տարածաշրջանում հաստատված խաղաղությունը:


Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: