ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների համալիրն արդիական է. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների համալիրն արդիական է. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների համալիրն արդիական է: Կողմերից որևէ մեկը չի հրաժարվել դրանցից: Մենք պատրաստ ենք հետագայում էլ աջակցել մեր գործընկերներին հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով, ինչը բազմիցս հայտարարել են և՛ նախարարությունը, և՛ երկրի ղեկավարությունը։ Այդ մասին նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Ռուսաստանի կողմից հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ այդ պայմանավորվածությունների արդիականության մասին հարցին։

Նրա խոսքով՝ «Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ սկզբունքորեն ամեն ինչ հստակ նշված է, և մենք հիմք ենք ընդունում այդ դիրքորոշումը»:

  • Կիսվել: