հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն խզվել և չեն կարող խզվել. մտադիր ենք էլ ավելի զարգացնել երկկողմ հարաբերությունները. Պեսկով

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն խզվել և չեն կարող խզվել. մտադիր ենք էլ ավելի զարգացնել երկկողմ հարաբերությունները. Պեսկով

Ռուսաստանը Հայաստանին համարում է բարեկամ երկիր և մտադիր է էլ ավելի զարգացնել երկկողմ հարաբերությունները, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա այսպես է մեկնաբանել մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր բոլոր գերատեսչություններին հանձնարարել է «վերականգնել կապերը» ռուս գործընկերների հետ։

«Իրականում, Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն խզվել ու չեն կարող խզվել: Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է: Նա ինքնիշխան պետություն է, բայց մենք շատ ընդհանրություններ ունենք՝ թե՛ երկկողմանի, թե՛ պատմական, թե՛ մշակութային առումով»,- նշել է Պեսկովը։

  • Կիսվել: