չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ռուսաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերություններում ճգնաժամ չի եղել. Պուտին

Ռուսաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերություններում ճգնաժամ չի եղել. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ իր երկիրն ու Ադրբեջանը հաղթահարել են երկկողմ լարվածությունը և այսուհետ կշարունակեն զարգացնել հարաբերությունները, այդ թվում՝ փոխադրումների ոլորտում։ Այս մասին Պուտինն ասել է ԱՊՀ առաջնորդների հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ:

Նա, մասնավորապես, նշել է. «Ռուսաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերություններում ճգնաժամ չի եղել, երկրները բախվել են «էմոցիաների ճգնաժամի»՝ կապված AZAL-ի ինքնաթիռի կործանման հետ:

Ես շատ հույս ունեմ, որ մենք կշարժվենք առաջ, կզարգացնենք մեր կապերը առանց որևէ բարդության և կիրականացնենք երկու երկրների իսկապես հավակնոտ ծրագրերը լոգիստիկայի, արդյունաբերական համագործակցության և հումանիտար ոլորտներում»:

Պուտինը նաև հայտարարել է, որ երկու երկրների միջև լարվածության էջն անցյալում է մնացել։

 

  • Կիսվել: