ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները հայտարարություն են տարածել Արցախի վերաբերյալ

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները հայտարարություն են տարածել Արցախի վերաբերյալ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ամենավճռական կերպով դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծում տեղի ունեցող բռնությունների աճը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և մեր զորակցությունը հայտնում վիրավորներին։ Հակամարտող կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները»,–ասված է հայտարարության մեջ։

Նրանք նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ են արել անհապաղ սկսել առանց նախապայմանների  բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում




Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: