Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանի անվտանգության համակարգի և տարածաշրջանային կայունության կարևոր գործոնն է. Կոպիրկին
Ռուսական ռազմական ներկայությունը նախկինի պես Հայաստանի անվտանգության համակարգի և տարածաշրջանային կայունության կարևոր գործոնն է։ Այս մասին «Սյունյաց Երկիր» թերթին տված հարցազրույցում, խոսելով ՀՀ-ում ՌԴ ռազմական ներկայության մասին, ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը
Նա, մասնավորապես, նշել է. «Մեր զինվորականները տարածաշրջանում ոչ մեկին չեն սպառնում։ Ռուսաստանին Հարավային Կովկասից անջատելը ակնհայտ անիմաստ նախաձեռնություն է»:
ՌԴ դեսպանը ընդգծել է՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից անջատել չի ստացվի, կխոչընդոտեն աշխարհագրությունը, համատեղ պատմությունը, անդրկովկասյան պետությունների հետ Ռուսաստանի բազմապլանային կապերի ծավալը։
ՀՀ-ում ՌԴ դեպսանի խոսքով՝ այնուամենայնիվ, առանձին արտաքին խաղացողներ նման գաղափարներ են արտահայտում՝ մերկացնելով սեփական նկրտումներն ու տարածաշրջանային իրողությունների շուրջ թույլ ընկալումը։


