հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ռուբինյան–Քըլըչ հանդիպումն ավարտվեց. ԱԺ փոխխոսնակը ճանապարհեց նրան

Ռուբինյան–Քըլըչ հանդիպումն ավարտվեց. ԱԺ փոխխոսնակը ճանապարհեց նրան

Քիչ առաջ ավարտվեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և այդ գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հանդիպումը, հայտնում է NEWS.am–ի թղթակիցը։

Ռուբեն Ռուբինյանը ճանապարհեց Քըլըչին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան։

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Հայաստան-Թուրքիա սահմանին՝ Մարգարայի անցակետի մոտ, ողջունել է կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին։

  • Կիսվել: