Ռուբեն Մխիթարյանը հեռացվել է դատավորների թեկնածուների ցանկից՝ սեփական դիմումի համաձայն
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը դիմում է ներկայացրել ԲԴԽ՝ խնդրելով իր անունը հեռացնել դատավորների թեկնածուների ցանկից։ ԲԴԽ-ն հունիսի 4-ին դռնփակ նիստում որոշում է կայացրել՝ Ռուբեն Մխիթարյանին դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնից հանելու վերաբերյալ:



