չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ռուսաստանն ակնկալում է  Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին․ Կոպիրկին

Ռուսաստանն ակնկալում է Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին․ Կոպիրկին

Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Հիշեցնեմ, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունը նախագահում է Եվրասիական տնտեսական խորհրդում։ Դա նույնպես ենթադրում է պատվիրակությունների, այցերի փոխանակում։ Մայիսին նախատեսվում է Մոսկվայում անցկացնել Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը, և, իհարկե, ռուսական կողմն ակնկալում է, որ դրան կմասնակցի նաև երկրի առաջնորդ՝ նախագահ, վարչապետ (Նիկոլ – խմբ.) Փաշինյանը»,-ասել է դեսպանը։

Նրա խոսքով ՝ բարձր և բարձր մակարդակներով փոխայցելությունները սովորական երևույթ են միջպետական հարաբերությունների պրակտիկայում, և այդ հարցը եղել է, կա և մնում է օրակարգում:

«Հիշեցնեմ, որ բոլորովին վերջերս ՝ մեկ ամիս առաջ, այստեղ՝ Երևանում, տեղի ունեցավ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որը գլխավորում են մեր երկրների փոխվարչապետները։ Դրան մասնակցում էին ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի տարբեր գերատեսչությունների բավականին մեծ թվով բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Դա շատ կարևոր, նշանակալի իրադարձություն էր մեր երկկողմ հարաբերություններում։ Իհարկե, այն որոշումները, որոնք ընդունվել են, կարևոր որոշումներ, կիրականացվեն և, բնականաբար, կպահանջեն շփումներ, այցելություններ», - նշել է Կոպիրկինը։

Նա հավելել է, որ կան մի շարք հրավերներ ռուսական կողմի հայ գործընկերներին ՝ մասնակցելու 2024 թվականին նախատեսվող նշանակալի միջոցառումներին ։ «Ես հիմա ամեն ինչ չեմ թվարկի, մենք աշխատում ենք այդ հարցի վրա։ Իհարկե, նման փոխանակումները, այդ թվում ՝ բարձր մակարդակի այցերը, օրակարգում են», - հայտարարել է դեսպանը ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: