հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռոբերտ Քոչարյանը մեկ շաբաթով մեկնել է Հայաստանից

Ռոբերտ Քոչարյանը մեկ շաբաթով մեկնել է Հայաստանից

Երեկ՝ օգոստոսի 21-ի երեկոյան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է արտերկիր: Ի՞նչ նպատակով է մեկնել եւ ինչպե՞ս է մեկնել՝ հաշվի առնելով, որ նրա նկատմաբ կա դատարանի կողմից սահմանված սահմանահատման արգելք․ այս հարցերի առնչությամբ պարզաբանում է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը․

«Նախագահ Քոչարյանը նախօրեին մեկ շաբաթով մեկնել է Հայաստանից: Նախագահի փաստաբանական թիմը դիմել էր դատարանին՝ ստանալու մեկնելու թույլտվություն՝ օգտվելով այն հանգամանքից, որ նիստերի ընթացքում մեծ ընդմիջում կա մինչեւ սեպտեմբերի 20-ը։ Դատարանը թույլ է տվել բացակայել Հայաստանից օգոստոսի 22-29-ը։ Նախագահ Քոչարյանն օգտվել է այդ հնարավորությունից եւ մեկնել։ Կվերադառնա օգոսոսի 29-ին»։

Ըստ լրատվամիջոցների՝ նա մեկնել է Հունաստան։ 

  • Կիսվել: