կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռոբերտ Քոչարյանը «ձեռքերը չի լվացել ու մի կողմ քաշվել»․ Լևոն Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը «ձեռքերը չի լվացել ու մի կողմ քաշվել»․ Լևոն Քոչարյան

 Բնակչության մեծ մասը պրոցեսներից լավ տեղյակ չէ, ընդդիմության խնդիրն է այդ ամենն ավելի ակնառու դարձնել։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Քոչարյանի կարծում է, որ այս պահին ընդդիմության օրակարգում իշխանության սխալները վեր հանելն է․
 
«Բնակչությունը, գուցե, շատ կտրուկ գործողություններ չի ընդունում, ուզում են փաստարկված խոսք ու բանավեճեր տեսնել»:
 
Նա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը «ձեռքերը չի լվացել ու մի կողմ քաշվել»:

«Չափազանց ծանր է նրա համար այն իրողությունը, որն ունեցանք` հաշվի առնելով իր ներդրումը՝ ազատագրական պայքարի, մեր հաղթանակների հետ կապված», - նշեց Քոչարյանը:
 
Պատգամավորի խոսքով` ՀՀ երկրորդ նախագահը հանդիպումներ, քննարկումներ է ունենում, իսկ երբ ճիշտ համարի` հանրային կխոսի:

  • Կիսվել: