երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռոբերտ Քոչարյանի նամակը՝ մշակույթի գործիչներին

Ռոբերտ Քոչարյանի նամակը՝ մշակույթի գործիչներին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Քոչարյանի նամակը արվեստի և մշակույթի այն գործիչներին, որոնք հանդես էին եկել հայտարարությամբ իրեն կալանքից ազատ արձակելու պահանջով:

«Հարգելի բարեկամներ,

Գրում եմ ձեզ, որպեսզի հայտնեմ իմ անկեղծ երախտագիտությունը ձեր անունից հրապարակված հայտարարության համար, ուր կոչ էիք անում ազատել ինձ կալանքից։ Շնորհակալ եմ ձեզ ու զգացված եմ ձեր վերաբերմուքից: Տաղանդավոր, հայտնի և հեղինակավոր մարդկանց այսպիսի խմբի ուշադրությունը և հոգածությունը պատիվ կբերի ցանկացած քաղաքական և պետական գործչի: Ձեզանից շատերին ճանաչում եմ անձամբ, մյուսների հետ ակնկալում եմ ծանոթանալ առաջին իսկ հնարավորության դեպքում:
 
Ուզում եմ հատուկ շեշտել ձեր քաղաքացիական դիրքորոշումը և քաղաքացիական արիությունը, որի շնորհիվ արտահայտել եք ձեր համոզմունքը՝ ուշադրություն չդարձնելով իշխանությունների տեսակետին: Կցանկանայի, որ իմանաք. խնդիրը ապօրինի կալանավորման մեջ չէ միայն: Խոսքը է գնում իրավական ամենաթողության, քաղաքական հալածանքների և մեր ինքնությունը կազմաքանդելու մասին:
 

Սիրելի բարեկամներ, կրկին անկեղծ շնորհակալություն հայտնելով բոլորիդ, ուզում եմ շնորհավորել գալիք տոների կապակցությամբ: Առողջութուն ու բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին:

Անկեղծ հարգանքով՝

 

Ռոբերտ Քոչարյան»,- ասված է նամակում։

  • Կիսվել: