հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ռոբերտ Քոչարյանի արդարացման հետ համաձայն չեմ. Փաշինյան

Ռոբերտ Քոչարյանի արդարացման հետ համաձայն չեմ. Փաշինյան

Ես ասել եմ՝ Ռոբերտ Քոչարյանի արդարացման հետ համաձայն չեմ: Այս մասին այսօր Ստրասբուրգում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բայց մենք պետության ինստիտուցիոնալ կայացում ուզո՞ւմ ենք, թե չենք ուզում: ՄԻԵԴ-ի որոշումները շատ լուրջ պետք է ազդակ դառնա, որ ոչ, մեր դատաիրավական համակարգը լուրջ պրոբլեմներ ունի: Ես դատարան եմ փորձել շրջափակել, ես դատական համակարգով եմ փորձել հեղափոխություն անել, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ ճանապարհով դա չի ստացվել, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է շարունակենք»:

  • Կիսվել: