կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՌԴ-ն ճանաչեց Դոնբասը, Ալիևը դաժան իրավիճակում է հայտնվել. Ստեփան Դանիելյան

ՌԴ-ն ճանաչեց Դոնբասը, Ալիևը դաժան իրավիճակում է հայտնվել. Ստեփան Դանիելյան

Ալիևը դաժան իրավիճակում է հայտնվել. Ռուսաստանը ճանաչեց Դոնբասի անկախությունը, վաղը առավոտյան Դուման ռատիֆիկացնելու է այն, Եվրոպան ու ԱՄՆ-ն արդեն քննարկում են Ռուսաստանի դեմ սանկցիաներն ու մեկուսացումը, իսկ Ալիևը նույն օրը ՌԴ-ի հետ պետք է ստորագրի «դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պարզ է, որ Ալիևը չգիտեր, թե ինչ է կատարվելու այդ օրը, իսկ Պուտինը գիտեր ու հենց այդ օրն է դա կազմակերպել։

Ալիևը կամ պետք է չեղարկի հանդիպումը (համապատասխան հետեւանքներով հանդերձ), կամ, ըստ էության, իր այցով ողջունի Դոնբասի անկախությունն, իսկ Արցախում ռուսական բազա է տեղակայված։ Գնալու դեպքում դա գուցե իր կյանքում կրած ամենամեծ նվաստացումն է լինելու»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: