չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՌԴ-ն Հայաստանին է փոխանցել Մոսկվա այցելելու հրավերը՝ Բաքվի հետ պայմանագիրը քննարկելու համար․ Զախարովա

ՌԴ-ն Հայաստանին է փոխանցել Մոսկվա այցելելու հրավերը՝ Բաքվի հետ պայմանագիրը քննարկելու համար․ Զախարովա

Մոսկվան մի քանի օր առաջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին է փոխանցել ՌԴ այցելելու հերթական հրավերը՝ Բաքվի հետ Երևանի խաղաղության պայմանագիրը քննարկելու համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

՛՛Արարատ Սամվելի Միրզոյանին Մոսկվա խորհրդակցությունների հրավեր է ուղարկվել բազմիցս՝ սկսած անցյալ տարվա սեպտեմբերից: Ի թիվս այլ հարցերի, դա քննարկվել է տարբեր մակարդակներով երկկողմ շփումների ընթացքում։ Վերջին ազդանշանը Երեւան է փոխանցվել բառացիորեն մի քանի օր առաջ՛՛,-նշել է դիվանագետը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: