չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով․ Պուտին

ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով․ Պուտին

Ռուսաստանը և Հայաստանը պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«Թող ազնվորեն ասեն, թե ինչ են իրենք ուզում, որոնք են իրենց նպատակները: Մենք պայմանավորվել ենք երկխոսությունն անցկացնել հանգիստ ռեժիմով: Նիկոլ Վովաևիչը առաջարկեց մեր համատեղ աշխատանքի խիստ վերլուծություն անցկացնել յուրաքանչյուր ուղղությամբ: Ես համաձայն եմ դրա հետ», - ասել է նա:

Պուտինը հայտարարել է, որ Փաշինյանին հրավիրել է Մոսկվա՝ երկրների միջև փոխգործակցության կոնկրետ հարցեր քննարկելու համար:

«Ես նրան հրավիրել եմ Մոսկվա, որպեսզի մենք առանց շտապելու երկուսով և՛ նրա մասնագետների, և՛ մեր մասնագետների հետ նստենք, անցնենք յուրաքանչյուր կետով: Այնտեղ կան կոնկրետ հարցեր: Ասենք՝ երկաթուղին, դրա զարգացման հարցերը: Նման ենթակառուցվածքներում ներդրումները կախված են փոխադրումների ծավալից: Փոխադրումների ծավալներ կա՞ն: Եթե լինեն՝ կլինեն մեր ներդրումները: Չկա փոխադրումների ծավալ՝ ներդրումներ չեն լինի, զարգացում չի լինի», - ասել է նա:

  • Կիսվել: